Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պողոսյանը, ով նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դրսեւորել է հանրային գործչին ոչ վայել պահվածք։
Ավանի փոխթաղապետի լկտի պահվածքը ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը։ Irakanum.am-ն է գրում, նշելով, որ այս օրերին հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող Պողոսյանն այլեւս աշխատանքի չի վերադառնա։ Կայքի աղբյուրների փոխանցմամբ, վաղը Պողոսյանի դրսեւորած վարքագիծը կդառնա ոչ միայն թաղապետարանում, այլեւ՝ քաղաքապետարանում քննարկման թեմա։ Գրառումից արդեն տեղյակ է թաղապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ներսես Պողոսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Դադիվանքի վանահոր նկատմամբ։ Դրանից առաջ էլ ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ էր անում ընդիմադիր ուժերի վերաբերյալ։
Կարդացեք նաև՝
«Սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում». Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
Դիտեք նաև՝
Ավելի ուշ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արփինեի հետ կապված գրառումս հիմա կհեռացնեմ, բայց եթե մեկդ հանկարծ մտածի, որ կարողա վախեցել եմ, չարաչար կսխալվեք։ |