▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ է Քիմ Քարդաշյանը կուսության քարոզ անի, քան սույն օբյեկտը` բարոյականության

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցին.

Իսագուլյանի հարցազրույից մի տեսակ երկակի զգացողություն ունեցա: Մի կողմից լավ է, որ անգամ իր նման բարոյազուրկ արարածը Ավետարան է կարդում, փորձում է մեջբերումներ անել: 

Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ավետարանչական ճշմարտությունները իր պիղծ շուրթերոմ կորցնում են իրենց բուն իմաստն ու արժեքը ու դառնում են քաղաքական մարմնավաճառությունը քողարկող միջոց: 
Հիշում եմ ժամանակներ, երբ սույն Շտիրլից-Մատա-Խարին ՀՀԿ խմբակցությունից հեռու չէր գնում ու գովերգում էր գործող իշխանություններին, որ գոնե նախկին Սոդոմ-Հոմորը չկա շատ ու շատ պետական մարմիններում: 
Իսկ այսօր բարոյականություն է քարոզում.. Ով` Իսագուլյանը: Ում` մեզ: 
Աշխարհ, աշխարհ... 


Հ.Գ. Ավելի լավ է Քիմ Քարդաշյանը կուսության քարոզ անի, քա սույն օբյեկտը` բարոյականության:

 

Հիշեցնենք, որ «Իրատես de facto» թերթի լրագրողի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ասել է.

«Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին