ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը.
«Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը։ Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են, որևէ հայանպաստ և դրական լուծում ակնկալել միամտություն է։ Ինչո՞ւ։ Ասեմ... Կապիտուլյանտների քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։ Կապիտուլյանտն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։ Նա էր ալիևներին «կիրթ ու կառուցողական» համարում։ Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։ Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել, այլ՝ իր «ժողովրդավարությունը»։ Նա է բերել կապիտուլյացիա և նվաստացում։ Նրա և Ադրբեջանի ղեկավարի «պասերով խաղերի» հետևանքով սկսվեց լայնածավալ պատերացմ։
Նա է հոկտեմբերի 19-20-ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից, որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել, Շուշի ու Հադրութ կորցրել։ Նա է կապիտուլյացիայից հետո հունվարի 11-ին իր «կառուցողական» գործընկերոջ հետ հակահայկական փաստաթուղթ ստորագրել, որտեղ գերիների վերադարձի մասին որևէ խոսք չկա։ Նրա անգործության արդյունքում է, որ թշնամին Հայաստան է մտել։ Եվ, վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը՝ հանուն իր աթոռի»։