▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավիաընկերություններն ավելացնում են չվերթների հաճախականությունը

Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը, մասնավորապես՝ «Պոբեդա» ավիաընկերությունը մարտ ամսին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետ չվեթների կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներ»-ն Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ:

Իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես՝ իրանական Նոր տարու` Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթների հաճախականությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին