Արձագանքելով ՔՊ-ականների և Հանրապետության խմբակցության կողմից ՝ Երևանի ավագանու երկու անկախ անդամների՝ Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի մանդատից զրկելուն ՝ ԴՕԿ կուսակցությաան հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ գնալու են դատարան և ապօրինի և քաղաքական հաշվեհարդարի համար որոշում կայացնողները պատասխանատվության են ենթարկվելու։
«Ակնհայտ է, որ իշխանությունների այս պրակտիկան շարունակվելու է և ընդդիմադիր կեցվածքով ավագանիները դուրս են մնալու քաղաքապետարանից, իսկ ***-ի տղու կերպար դրսևորղները շարունակելու են սիսիապաշտ գործունեությունը»,-ասել է Վարդան Ղուկասյանն ու շնորհակալություն է հայտնել այն ավագանիներին, որոնք դեմ են քվեարկել և նաև այն քաղացիներին, որոնք՝ չնայած անձրևին եկել էին քաղաքապետարանի մոտ՝ աջակցելու անկախ ավագանիներին։
«Շնորհալություն բոլոր ինձ լավ կամեցողներին, իսկ վատ կամեցողներին ու հատկապես իմ երկու ***-ի տղերքին ուզում եմ հիշեցնեմ Գասպարյան Վովայի օրինակը․․․ Կարող ա «Սիսի»-ն դատվի 10 տարով, դուք դատվելու եք ցմահ․․․․ »,-ասել է Վարդան Ղուկասյանը, հիշեցրել, որ իրեն սատարող ևս երկուսը դեռ ավագանի են և վստահություն հայտնել, որ այս քաղաքապետը երկար չի «ձգելու»։
Հավելենք, որ շատերը, արձագանքելով, նշում են, որ երևանցիների աջակցության ընդամենը 9%-ը ստացած ՔՊ-ն իր այս քայլով նպաստեց Վարդան Ղուկասյանի էլ ավելի ռեյտինգի աճին։
Մանրամասները՝ տեսանյութում