Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ այս իշխանության ևս մեկ անօրինականությունն, հանրահայտ նախկինում չիր վաճառող, բայց այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` իր հարազատներին և ծանոթներին հովանավոր կանգնելով կառուցում են անօրինական շինություններ:

Այս նկարի խանութը գտնվում է Աջափնյակ համայքում, Շիրազի փ. 26 շենքի դիմաց: Այս խանութը վերոնշված հասցեում գտնվում է բնակիչների բողոքի ներքո և մի քանի օր առաջ ամբողջ Աջափնյակի թաղապետարանը` թաղապետի և երկու փոխթաղապետի, Աջափնյակի Մաշտոցի ոստիկանության բաժանմունքի ոստիկանապետի ու մի շարք ոստիկանների ներկայությամբ պետք է ապամոնտաժվեր այդ ապօրինի շինությունը, բայց քանի որ 2018 թվականի ընտրություններում լավ «վիզ» դրած և Տիգրան Ավինյանի համար վիզ դրած մարդիկ պահանջում են իրենց փայը ու Տիգրան Ավինյանի հովանու ներքո կառուցում անօրինական շինություններ: Իմիջիայլոց ասեմ, որ սա առաջին դեպքը չի և Աջափնյակ համայքում կան լիքը ապօրինի շինություններ, որոնք կառուցվել են Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Հ.Գ. Ով ինչ ունի և կարողանում է կառուցի, թող հալալ լիմի: Մենք ոչ մեկի ունեցվածքի վրա աչք չենք դնում, ուղղակի զայրացա, երբ իմացա, որ Տիգրան Ավինյանի նման դավաճան վիժվածքը զանգահարում ա ոստիկանապետին և թաղապետին, սպառնալով այդ շինությունը ապամոնտաժվելու դեպքում նրանք կհեռացվեն աշխատանքից։


