Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից:
![]()
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-նշվում է Ավինյանի որոշման մեջ:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։
Հավելենք նաև, որ սեփական դիմումի համաձայն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանն ազատվել էր փոխվարչապետի օգնականի պաշտոնից։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.
![]()
«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։
Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։
Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։
Նշենք, որ Այդինյանը նշված պաշտոնին նշանակվել է 2018 թ. հունիսի 6-ին։


