▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրիայի նախագահ. «Կոնչիտա Վյուրստի հաղթանակը բազմազանության և հանդուրժողականության հաղթանակն է Եվրոպայում»

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում հաղթանակած Կոնչիտա Վյուրստն աստիճանաբար Ավստրիայում կուռք է դառնում:

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երգչին:

«Շնորհավորում եմ Կոնչիտա Վյուրստին երգի մրցույթում հաղթանակի կապակցությամբ: Այդ ոչ միայն Ավստրիայի, այլ առաջին հերթին Եվրոպայում բազմազանության եւ հանդուրժողականության հաղթանակն է: Հրաշալի օր է Ավստրիայի համար»,- նախագահի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Կոնչիտա Վյուրստին շնորհավորել են նաեւ  քաղաքական բոլոր կուսակցությունների ղեկավարները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին