▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոբուսի վարորդին 100․000 դրամ տուգանեցին, բայց կանգնած ուղևոր չկար․ քաղաքացին ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատեր Կար Սարիբեկյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Այսօր Տիգրան Մեծի պողոտայում , ժամը 11։43 ին 44 համարի ավտոբուսի վարորդին ( 16 68 S ) ոստիկանները տուգանեցին 100.000 դրամ պատճառաբանելով , որ տրանսպորտի մեջ կանգնած մարդա եղել ,ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ էտ կինը նստեց նույն կանգառից , վարորդը պնդեց մի քանի անգամ , որ իջնի կինը հրաժարվեց ասելով թե ուշանում է . վարորդը դեռ չէր շարժվել ոստիկանուհին սկսեց նկարել ու վարորդին իջեցրեցին տրանսպորտից …
Ուղևորները բոլորը դուրս եկան ու ասացին , որ նույն կանգառիցա նստել կինը , ու չի երթևեկել կանգնած , բայց դե ով էր լսում , մարդիկ «իրենց գործն են անում» ... տվյալ կինը նույնիսկ մարդավարի չմոտեցավ տեսուչին ու բացատրեր եղելությունը։

Ուրեմն էսքան մարդ ասումա , միևնույննա .... Ուղևորները բոլորը գրեցին իրենց համարները՝ վարորդին ՝ հետագայում որպես դեպքի վկա աջակցություն ցույց տալու համար։ Մեր ազգի մեջ լի ՜քը լավ ու թասիբով մարդիկ էլ կան:

Ինչա ՞ աշխատում վարորդը , որ 100.000 դրամ տուգանք վճարի ինչ-որ անիմաստ պատմության համար, կասե ՞ք։ Ասեմ, որ երբ մենք բարձրանում էինք տրանսպորտ վարորդը հատ-հատ նայում էր , որ բոլոր ուղևորները ձեռնոցներով և դիմակներով լինեին։

Կամ ձեր գործը նորմալ արեք կամ մի ՛ արեք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին