▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի հետևանքով հայտնի ռեժիսորը հոսպիտալացվել է

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68-ամյա Հ. Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վ. Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Խաչատրյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից  տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Hyundai-ը գլխիվայր շրջվել է։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից հիվանդանոց տեղափոխված Հ. Խաչատրյանը հայտնի ու ճանաչված մտավորական, ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր է, իսկ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանի անվամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին