▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի զոհը 44-օրյա պատերազմում հրաշքով փրկված երիտասարդ էր

Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և Ա․ Հ․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, մահացած երիտասարդը Թալինի գյուղերից է, 44-օրյա պատերազմի մասնակից: Այդ օրերին ծանր վիրավորված է եղել, և ինչպես համագյուղացիներն են ասում, հրաշքով էր փրկվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին