▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ախ քեզ ինչպես ասել»․ Յուրահատուկ նոր գործ՝ Project LA-ից

«Ախ քեզ ինչպես ասել»․ Յուրահատուկ նոր գործ՝ Project LA-ից

PROJECT LA և Գոռ Սուջյան

Տեսահոլովակի մտահղացումը՝ Արմինե Անտիկյան

Սցենարի հեղինակ և անիմացիոն տեսահոլովակի ռեժիսոր՝ Հայկ Սայադյան

Խոսք. Պարույր Սևակ

Երժշտ. Լևոն Արևշատյան

Գործիքավորում. Խաչիկ Սահակյան

Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, 
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, 
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, 
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում, 
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, 
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, 
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար: 

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, 
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… 
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ, 
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜, 
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար: 
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին