Քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աղաբաբյան աշոտ, Բուռնաշ, ուշադիր լսիր, էն ինչ դու ասել ես մեր հերոս տղերքի, նրանց ծնողների մասին, դրանից հետո ես քեզ անգամ չեմ հայհոյում, չեմ էլ թքում քո վրա, իսկ գիտես ինչո՞ւ, որովհետև հայհոյում են եղածին, թքում են եղածի վրա, իսկ դու աղբ ես, չեղած մի բան»։
Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ հինգ հազար կլինի, տաս հազար կլինի, կապ չունի, դա հայրենիքի պաշտպանության համար է: