▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղբամանում, ըստ ծնողի փոխանցման, ապակե տարա է փնտրել, որ մորաքույրը վաճառի. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ, հենց նոր դուրս եկա երեկ աղմուկ բարձրացրած Գոռի տանից, և նկարները հրապարակում եմ իրենց թույլտվությամբ։

Ընտանիքը գտնվում է ծայրահեղ վիճակում, տան բոլոր անդամները, այդ թվում նաև երեխան, հաշվառված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Ես բավականաչափ սնունդ փոխանցեցի, բայց կարիք կլինի ևս 10 օրից աջակցել։

Աղբամանում, ըստ ծնողի փոխանցման, ապակե տարա է փնտրել, որ մորաքույրը վաճառի։ Խոստացան, որ ուշադիր կլինեն, բայց վերահսկողության կարիք կա։

Լավ եղեք, առողջ եղեք։

Հուսամ՝ «Հրապարակ»-ը սա էլ կտարածի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին