Հոկտեմբերի 28-ին, ժամը 09.19-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 1 փակուղու 8-րդ տան բակում արջը վնասել է Ջ. Հ.-ի մեղվի փեթակները (4 հատ):
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:
Աղնջաձոր գյուղի տներից մեկի բակում արջը վնասել է մեղվի փեթակները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet