▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախուրյանում տղան գտել է ծնողներին սպանված վիճակում. galatv.am

Galatv.am-ը գրել է. այսօր Ախուրյանում սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է համայնքի բնակիչներին: Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցել է Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին գտել է սպանված՝ դանակահարված վիճակում:

«Որդին տուն է գնացել, տան դուռը փակ է տեսել, բացել են եւ որոշ ժամանակ հետո հայտնաբերել ծնողներին երկուսին էլ սպանված: Նա, բնականաբար, դիմել է շտապօգնություն ու ոստիկաններին»,- ասել է Ախուրյանի համայնքի ղեկավարը:

Ա. Իգիթյանն ասել է, որ ինչպես ինքը, այնպես էլ Ախուրյանում բոլորը զարմացած են խորհրդավոր եւ սարսափելի այդ սպանություններով: «Մենք այնքան զարմացած ենք, որ էլ ասելու չէ… այդ մարդիկ սովորական աշխատող, խելոք ու շնորհքով մարդ էին: Ամուսինը՝ Գարեգին Հակոբյանը, կոշկակարի բուդկա ուներ եւ իր տունը պահում էր , ոչ ոքի չէր խանգարում: Կինը նույնպես աշխատող գյուղի կին էր: Նրանք շատ համեստ ընտանիք էին, դրա համար զարմացած ենք: Երբեք եւ ոչ մի անգամ ոչ մի վիճաբանության մեջ չեն եղել, ոչ մի բան չենք հիշում, դրա համար զարմացած ենք բոլորս»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին