▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղքատ հպարտ» արտահայտությունը պիտի փոխարինվի «լոպազ աղքատները» արտահայտությամբ

Մեղավորը մենք ենք... «աղքատ հպարտ» արտահայտությունը պիտի փոխարինվի «լոպազ աղքատները» արտահայտությամբ: Տո թքեք էդ հիմար «ադաթների» վրա էդ դոլար ծասխողի վրա էլ, էդ չարչիների վրա էլ, որ առիթից օգտվում են ու հայկական ալոճն էլ են դոլարով հաշվում:

Նոր տարուն նստեք ընտանեկան համեստ սեղանի շուրջ ու թքեք նրանց վրա, ով կգա ձեր տուն և կնեղանա որ սեղանը լիքը չի, ու թքեք նրանց վրա, ով կնեղանա, որ «բամբաներկով» հյուր չես գնալու էս տարի: Մեր այգին էլ գարուն կգա, բայց եթե էս «ցուրտ» ձմեռը անցկացնենք ու «չցրտահարվենք»: Անձամբ ես Նոր տարին դիմավորելու եմ այնեղ, ուր դոլարի կուրսի մասին տեղեկությունը յա եղած յա չեղած, ուր իսկական հայը կանգնած ոչ թե դոլարի այլ վաղվա խաղաղ օրը ապահովելու մասին է խորհում, ուր իսկական հայ տղամարդը կանգնած ապահովում է իր ընտանիքի խաղաղ գիշերը: Ես երջանիկ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը և չեմ պատրաստվում ջուր լցնել էս թալանչիների ջրաղացին ուրիշին ցույց տալու համար մեջտեղից երկու կես լինելով...

Արշակ Զաքարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին