▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղքատության հաղթահարումը մենք պատկերացնում ենք աշխատանքը քաջալերելու մեջ. Նիկոլ Փաշինյան

 

 

 

ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալու աշխատանքը քաջալերելուն ուղղված ծրագրերին: Այս մասին Իջևանում ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Արձագանքելով Դիտավան համայնքի ղեկավարի բարձրացրած հարցին, որ կառավարության աջակցությամբ հիմնանորոգվի գյուղ տանող ճանապարհը, քանի որ համայնքային բյուջեն թույլ չի տալիս խնայողություններ անել և սուբվենցիաներ ստանալ՝ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ այս համայնքի մասին այս օրերին շատ է լսել հաջողված տնտեսական գործունեություն իրականացնելու շնորհիվ, ապա ավելացրեց․ «Կառավարության քաղաքականության հիմնական նպատակը աշխատանքի քաջալերումն է, ոչ թե օգնություն տրամադրել, այլ պայմաններ՝ պատշաճ աշխատանքի համար։ Ես ուրախ եմ, որ ձեր համայնքում այսպիսի գործընթացներ են, կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները կքննարկի, որպեսզի հնարավոր դարձնի ճանապարհի նորոգումը»։

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց հանգամանքը, որ մարդիկ չաշխատեն նպաստ ստանալու համար, այլ աշխատեն՝ նպաստ ստացողների ցանկից դուրս գալու համար։

«Աղքատության հաղթահարումը մենք պատկերացնում ենք աշխատանքը քաջալերելու մեջ, որ մարդիկ իրենց գործունեությամբ հաղթահարեն աղքատությունը»,-նշեց վարչապետը։ Նա հույս հայտնեց, որ այս ընթացքում կկարողանան մեծ գումարներ գեներացնել և ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին