«Շիրակ կենտրոնը» այս օրերին վառելափայտ և ամանորյա նվերներ է բաժանում Գյումրու վագոն-տնակներում և կիսականգուն շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին և երեխաներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների…Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»ակցիա։
Ներկայացվող տեսանյութը տնակում վարձով բնակվող բազմանդամ ընտանիքներից մեկի ծանր ապրելակերպի մասին է:
«Շիրակ կենտրոնը» այս օրերին վառելափայտ և ամանորյա նվերներ է բաժանում Գյումրու վագոն-տնակներում և կիսականգուն շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին և երեխաներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների…
Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»ակցիա։
Ներկայացվող տեսանյութը տնակում վարձով բնակվող բազմանդամ ընտանիքներից մեկի ծանր ապրելակերպի մասին է ։