▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այ դրանց հետ ենք պատրաստվում «խաղաղության դարաշրջան» բացել»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը գրում է. «Մեր գերիների գնդակահարման վիդեոն/Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/  իհարկե տարածել պետք չի, բայց իմանալ պետք ա: Այ դրանց հետ ենք պատրաստվում «խաղաղության դարաշրջան» բացել:
Իսկ ինչ պիտի աներ նորմալ պետությունը այդ վիճակում` դիմեր ՄԻԵԴ և Հաագա, հայցով ընդդեմ Ադրբեջանի և ճանաչեր սա որպես ռազմական հանցագործություն, պահանջեր համապատասխան պատիժ և սանկցիաներ կիրառել:
Բայց մենք դա չենք տեսնելու: Փոխարենը կլսենք, որ մենք խաղաղության ենք պատրաստվում, հո մի քանի գերի գնդակահարելու համար պատերազմ չենք սկսելու:
Էն Ջերմուկում իբր «շրջապատված» ադրբեջնցիները ի՞նչ եղան: Գնացին տուն, չէ՞»:

Հավելենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ թվիթերյան իր էջում գրել է. «Հայտնվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին: Եթե ապացուցվի, որ տեսանյութն իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն»:

Կարդացեք նաև՝ ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին