▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ քեզ բան...Արարատ Միրզոյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը խորհրդարանում ներկայացրեց, թե ինչո՞ւ է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Ելույթ ունենալով՝ Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Իմ պաթոսի մասին այստեղ՝ արդեն 3-րդ գումարման ԱԺ-ում, ձեզ հայտնի տարբեր մարդկանց մարմնի տարբեր մասեր հատելու սպառնալիքներով հանդես եկող «հանրաճանաչ գործիչներ» նույնիսկ չեն կարողացել մեկնաբանել, խնդրում եմ կոռեկտություն պահպանել»:

Նա կրկին հիշեցրեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որ հեղափոխության ժամանակ, անկախ տարիքից ու սեռից, քաղաքացիները իշխանություն են մատուցել նրանց: Արարատ Միրզոյանը, պատասխանելով Տիգրան Ուրիխանյանին, նշեց.

«Դուք չէ, որ մեզ պետք է այդ մասին հիշեցնեք, «սկուտեղի վրա իշխանություն մատուցել» բառակապակցությունը ինձ թվաց ոչ այդքան ճշմարտությունը ճիշտ արտացոլող»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Կարդացեք նաև՝Քաղաքացիները սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցին. Ուրիխանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին