Այ տղա, գնա ցիրկում կրիա վարժեցրու. Գևորգ Պետրոսյանը՝ ԱԽՔ-ին
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր տեսաուղերձում անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի սկանդալային հայտարարությանը. «Ստիպված եմ կրկին անդրադառնալ քաղաքական պատուհասների` ՔՊ-ի անդամների հայտարարություններին: Ուրեմն, ինչ է ասում էն յախք ա, ԱԽՔ ա, ասում ա` Ռուսաստանը եկել է ու Լեռնային Ղարաբաղը (դե Նիկոլը թույլ չի տալիս ասել` Արցախ) մեզնից վերցրել ու Ադրբեջանին վերադարձրել: Ուշադրություն` վերադարձրել է: Ի՞նչն են վերադարձնում` պարտքը, այսինքն, այն, ինչը սեփականության իրավունքով պատկանում է ուրիշին: Արա դու ամոթ չունես, դու ԱԽՔ քարտուղա՞ր ես: Գնա ցիրկում կրիա վարժեցրա, այ տղա»: |