▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ժամանակ մանկապարտեզում էի. Իրինա Հարությունյանի հիշողությունները՝ Սպիտակի երկրաշարժի մասին

Երգչուհի Իրինա Հարությունյանը, որը ծնունդով գյումրեցի է, երկու տարեկան է եղել, երբ տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Այս մասին Life.panorama.am-ը խոսել է երգչուհու հետ, ով 30 տարի անց կիսվել է իր հիշողություններով ու իր ունեցած զգացողություններով:
«Երկու տարեկան էի, երբ տեղի ունեցավ այդ ողբերգությունը: Այդ ժամանակ մանկապարտեզում էի, այսօրվա պես հիշում եմ այդ պահը: Ամբողջ շենքը գնում-գալիս էր, ու չէինք կարողանում նույն տեղում կանգնած մնալ: Շուրջս բոլորը գոռում էին, երեխաները՝ ճչում, շատ ուժեղ է տպավորվել իմ մեջ այդ ամենը: Հետագայում, երբ մեծացա,  արդեն ծնողներս պատմեցին, թե ինչ աղետ է տեղի ունեցել, իսկ ինձ մոտ այդ պահին տպավորություն ստեղծվեց, որ ես տեսել եմ այդ ամենը»,- պատմեց Իրինան:
Երկրաշարժը Իրինայի ընտանքից ոչ մեկին չի խլել.
«Հեռու բարեկամներիցս շատ կորուստներ եղան, բայց, փառք Աստծո, ընտանիքի անդամներիս եւ մոտ բարեկամներս չկորցրի: Պապիկիս կառուցած մեր երկհարկանի տունը կանգուն մնաց, տանը ոչինչ չէր եղել»,- նկատեց նա
:

Երգչուհի Իրինա Հարությունյանը, որը ծնունդով գյումրեցի է, երկու տարեկան է եղել, երբ տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Այս մասին Life.panorama.am-ը խոսել է երգչուհու հետ, ով 30 տարի անց կիսվել է իր հիշողություններով ու իր ունեցած զգացողություններով:


«Երկու տարեկան էի, երբ տեղի ունեցավ այդ ողբերգությունը: Այդ ժամանակ մանկապարտեզում էի, այսօրվա պես հիշում եմ այդ պահը: Ամբողջ շենքը գնում-գալիս էր, ու չէինք կարողանում նույն տեղում կանգնած մնալ: Շուրջս բոլորը գոռում էին, երեխաները՝ ճչում, շատ ուժեղ է տպավորվել իմ մեջ այդ ամենը: Հետագայում, երբ մեծացա,  արդեն ծնողներս պատմեցին, թե ինչ աղետ է տեղի ունեցել, իսկ ինձ մոտ այդ պահին տպավորություն ստեղծվեց, որ ես տեսել եմ այդ ամենը»,- պատմեց Իրինան:


Երկրաշարժը Իրինայի ընտանքից ոչ մեկին չի խլել.
«Հեռու բարեկամներիցս շատ կորուստներ եղան, բայց, փառք Աստծո, ընտանիքի անդամներիս եւ մոտ բարեկամներս չկորցրի: Պապիկիս կառուցած մեր երկհարկանի տունը կանգուն մնաց, տանը ոչինչ չէր եղել»,- նկատեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին