▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մեթոդին դիմել է նաև Նիկոլ Փաշինյանը, երբ բանտում դաժան վերաբերմունքի էր արժանացել. Դանիել Իոաննիսյան

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախահեղափոխական Հայաստանում հարցեր լուծելու համար դրսին դիմելը եղել է ընդունված պրակտիկա, քանի որ մարդու իրավունքների հետ կապված շատ խնդիրներ այլ կերպ հնարավոր չէր լուծել: Այդ մեթոդին դիմել ենք ոչ միայն ՀԿ-ներս, այլև (փոքրիկ գաղտնիք բացեմ) ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ բանտում դաժան վերաբերմունքի էր արժանացել:

 

 

 

Քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական օրենսգրքի բարեփոխման և բազմաթիվ այլ հարցերի լուծումը հայրենի իշխանություններից պահանջելն անիմաստ էր և մենք փորձում էինք դրսի միջոցով հասնել դրան (ու հաճախ ստացվում էր): Մենք (և մեր ամինջական գործընկեր ՀԿ-ները) վերջին մեկ տարում այդ մեթոդին չենք դիմել և հույսով ենք, որ երբեք չենք դիմի: Համենայն դեպս, դա կախված է նրանից, թե որքանով հայաստանյան հասարակությունը կկարողանա սեփական իշխանություններին պարտադրել իր կամքը:

Ենթադրում ու հույսով եմ, որ Նիկոլն «օտարերկրյա ազդեցության գործակալներ» ասելով նկատի ունի հետհեղափոխական Հայաստանում նման մեթոդին դիմողներին (ասենք, ՀՀԿ-ն, Քոչարյանը և այլն)»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին