▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ տեսանյութը նկարահանված է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի շրջակայքում

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ սոցցանցերում տարածվել է մի տեղեկատվություն, որ իբրև ադրբեջանական զինվորական շարասյունը մոտենում է Ջերմուկին (առկա է ինչ-որ տեսանյութ)։

Պաշտոնապես հայտնում եմ, որ այդ տեսանյութը նկարահանված է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում։ Տեսանյութում երևում է թե ինչպես են մեր հայկական զինված ուժերը նախազգուշացնում ադրբեջանական շարասյանը չառաջանալ, որին ի պատասխան շարասյունը կանգ է առնում։

Անձամբ հաստատում եմ, որ ադրբեջանական զորամիավորումներին կանգնեցնող անձանցից մեկը իմ մտերիմ ծանոթներից է։

Խնդրում եմ, սադրանքների չտրվել և նման ցանկացած հրապարակում մեկնաբանելուց առաջ կապվել Հայաստանի Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի լրատվական կենտրոնի հետ։

Հիշեցնում եմ` տեսանյութը անմիջապես Ջերմուկում չէ նկարահանված, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին