▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել․ Գասպարյանի պատասխանը Փաշինյանին

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանArmLur.am-ի հետ զրույցում, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասել է. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։

Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին մեղադրեց ստախոսության մեջ. Սկանդալային հայտարարություն՝ ԱԺ-ում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին