Շանթ Ոսկերիչյանը ծնվել է Կոստանդնուպոլսում (այժմ Ստամբուլ): Ուսանել է Մխիթարյան և Կենտրոնական վարժարաններում: Կրթաթոշակ շահելով՝ տեղափոխվել է Փարիզ և շարունակել կրթությունը՝ ստանալով հաշվապահի մասնագիտություն: Այժմ «Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղի անդամ է: Հաճախակի լինում է Հայաստանում, անձնապես մասնակից դառնում հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին:
Շանթ Ոսկերիչյանը ներկայացրել է իր դիտարկումները Հայաստան-Սփյուռք կապերի, Հայկական Վերածնունդ շարժման, Համահայկական հիմնադրամի, Հայաստանում տիրող իրավիճակի, այս իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին:
Տեսանյութը՝ Նախախորհրդարանի