Արդեն մի քանի օր հետևում եմ ոչ իշխանական կուսակցությունների վերջին եռուզեռին, որի ընթացքում իրար հանդիպում են, հայտարարություններ են անում բանակցում են, ինչ որ բաներ են որոշում, բամբասում են և այլն...
Գուցե ես սխալվում եմ ու չափազանց թերահավատությամբ եմ լցված մեր ոչ իշխանական դաշտի հանդեպ, բայց ժողովուրդ ջան, սա ես համարում եմ բացահայտ ու ցածրորակ քաղաքական կլոունադա: Նախ ի՞նչ է նշանակում էդ Կանյաչնիի ստրատեգիական կենտրոնում գաղտնի հանդիպումների շուրջ նման աժիոտաժ ու մանկապարտեզ սարքելը. երկու օր խոսում են թե ինչի՞ Լևոնը չգնաց, հիմա էլ երկու օր խոսալու են, թե ինչու Րաֆֆին գնաց, բայց ոչ կանյաչնի, այլ ինչ որ այգի թե հյուրանոց...
Ու ամենազավեշտալին այն է, որ միակ բանը, որի շուրջ կարծես պայմանավորվել են, դա վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումն է: Զավեշտալի է, որովհետև գիտեն, որ իրենք կարող են հարյուր անգամ նման հարց մտցնեն խորհրդարան ու 100 անգամ կպարտվեն, որովհետև ՀՀԿ-ի բանդիտները չեն քվեարկի նման առաջարկության օգտին: Այնինչ հայտարարվում է, որ ապրիլի 28-ին հարցը այնուամենայնիվ մտցվելու է օրակարգ ու բնականաբար ֆիասկո է ապրելու:
Ստացվում է, որ սա ուղակի թատրոն է, որի միակ նպատակըտ էլեկտորատին կենդանի լինելը ցույց տալն է: Յանուկովիչի ասած «я жив»-ը: Սենց մի երկու ամիս ակտիվորեն կզվռնան, բոցկլտուն ելույթներ կունենան, հետո կգնան արձակուրդ, հետո էլի մի երկու ամիս կապիկություն կանեն ու հետո էլի արձակուրդ...