Դիտեք նաև՝
Մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ով «Եղբայրներ», «Ֆուլ հաուս», «Կենտ զույգը» նախագծերում ներկայացել է նաև որպես դերասանուհի, երկար տարիներ է, ինչ ասպարեզում է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ` ներկայիս գործունեության, բաց ֆոտոշարքերով հանդես գալու, անձնական կյանքի և այլ հարցերի շուրջ խոսելու նպատակով:
Որպես մոդել ի՞նչ գործունեություն եք այսօր ծավալում և ի՞նչ առաջարկներ ունեք:
Այս պահին զբաղվում եմ մի քանի ցուցադրություններով, որոնք մոտ ապագայում են սպասվում: Վերջերս շատ բուռն շրջան էր ինձ համար` անդադար աշխատում էի, իսկ այսօր մի փոքր հանգիստ է, բայց պատրաստվում ենք ևս երկու դիզայների ցուցադրության:
Ունե՞ք առաջարկներ սերիալներում նկարահանվելու:
Ունեմ շատ առաջարկներ, սակայն չեմ ցանկանում դառնալ սերիալային դեմք:Հանդես եկել եմ սերիալում, խաղացել եմ թատրոնում ինչպես նաև սիթքոմներից մեկում, կարծում եմ, որ այս պահին անհրաժեշտ է դադար տալ: Այսօր նաև հանդես եմ գալիս որպես հաղորդավարուհի հեռուստաընկերություններից մեկում: Այսինքն` եթե նույնիսկ լինի ցանկություն սերիալում նկարահանվելու, չունեմ ժամանակ դրան տրամադրելու համար:
Երբևէ առաջարկներ ունեցե՞լ եք ավելի բաց ֆոտոշարքերով հանդես գալու, և հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս եք դրան վերաբերում` հաշվի առնելով հայկական կարծրատիպերը:
Վերջերս եղավ առաջարկ հարցազրույցի հետ մեկտեղ ունենալ նաև բաց ֆոտոշարք, սակայն անկեղծ ասած չցանկացա, ոչ թե այն պատճառով, որ ամաչում եմ, այլ ուղղակի չեմ ցանկանում: Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ամոթ ասվածն ուղղակի ծիծաղելի է, բայց քանի որ իմ մարմինն ինձ ծառայում է, որպես գումար վաստակելու միջոց, ես ոչ ճիշտ պահին և ոչ ճիշտ արժեքով չեմ գնա այդ քայլին: Դեռ չեմ կարծում, որ եկել է այդ հարմար պահը, որ նման տեսարաններով հանդես գամ:
Նախկին հարցազրույցներից մեկում դուք խոսել եք ձեր և Սոս Ջանիբեկյանի հարաբերությունների մասին, որից հետո այնպիսի կարծիքներ են ձևավորվել, որ չնայած նրան, որ դուք այսօր նշանադրված եք մեկ այլ տղայի հետ, բայց այնուամենայնիվ սիրահարվածություն մնացել է Սոսի հանդեպ:
Ես Սոսին սիրահարված չեմ, բայց նա շատ հետաքրքիր անձնավորություն է, այդ պատճառով ես նրա մասին մշտապես խոսում եմ ջերմությամբ, որովհետև այն, ինչ եղել է մեր միջև, եղել է անկեղծ, ջերմ ու կրքոտ: Իմ կարծիքով եթե ինչ-որ մեկի հետ հանդիպում ես երկար ժամանակ, բնական է, որ տվյալ անձի հանդեպ մնա ինչ-որ ջերմ զգացողություն, ունենաս մի անկյուն, որը երբեմն մեր հասրակությունը սխալ է ընկալում ու սիրահարվածություն համարում: Ես այդ ամենը ունեմ գրեթե բոլոր իմ նախկին ընկերների հանդեպ, որոնց ես սիրել ու սիրահարված եմ եղել: Այնպես որ, Սոսն այդ առումով չի առանձնանում:
Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է այդ ամենին վերաբերում ձեր նշանածը: Ընդունո՞ւմ է այն հարցազրույցները, որոնք դուք եք տալիս, և վերջապես, ինչպե՞ս է վերաբերում ձեր գործունեությանը:
Իմ նշանածն ինքն էլ շատ անկեղծ մարդ է և դրան ոչ մի բարդություն չի տալիս: Եթե հարցազրույց վերցնեին նրանից (նա բավականին հայտնի դեմք է, ով պարբերաբար հարցազրույցներ է տալիս) նա նույնպես անկեղծ պատասխանում է: Ես չեմ ասում, որ սիրում եմ Սոսին, բայց նշանվել եմ ուրիշի հետ: Ես իմ նշանածին չափազանց շատ սիրում եմ, ուղղակի, որ հարցնում են ես պատասխանում եմ, որ սիրել եմ Սոսին ում հանդեպ ջերմություն միշտ էլ կլինի: Քանի որ իմ նշանածը վստահ է իմ` իր հանդեպ տածած սիրո մեջ, այդ պատճառով չեմ կարծում, որ խանդ կարող է լինել: Նա ավելի շահագրգռված է իմ աշխատանքի հետ կապված, քանի որ նա էլ ինձ գնահատում է իմ արվեստում:
Ըստ մեզ հասած տարբեր տեղեկությունների` ձեր նշանադրությունը պարզապես հորինված է ձեզ PR անելու համար, և դուք տարբեր խնջույքների ներկայանում եք մեկ այլ տղայի հետ: Հետաքրքիր է` ըստ ձեզ ինչո՞ւ են տարածվել նմանատիպ ասեկոսեներ, և ո՞վ է այն տղան ում հետ ներկայանում եք տարբեր առիթների, որոնց ժամանակ արված լուսանկարները հայտնվում են տարբեր լրատվամիջոցներում:
Շատ ծիծաղելի հարց է: Ես շատ առիթներ ունեմ ինձ PR-ի ենթարկելու և անձնական կյանքս երբեք չեմ դարձնի դրա առարկա: Ինչ վերաբերում է այլ տղաների հետ ներկայանալուն, այո պետք է փաստեմ, որ իմ շրջապատում ավելի շատ են տղաները, քան աղջիկները: Կարծում եմ այդ լուսանկարները հենց նշանածիս հետ են եղել, որովհետև մենք մի խնջույքի ներկայացել ենք միասին: Իսկ, թե ինչ են մտածում շրջապատում` դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ես հասկացել եմ, որ շրջապատի կարծիքն ինձ ոչ օգնել, ոչ էլ վնասել է:
Այսինքն ձեզ չի՞ հետաքրքրում այն լուրերը, որ պտտվում են ձեր շուրջ` կամ չունի նշանած, կամ ունենալով նրան ունի նաև մեկ այլ տղամարդ: Քանի որ վերջերս ձեզ White party ժամանակ նկատել են մեկ այլ տղամարդու ընկերակցությամբ:
Այո, ես White party-ին եղել եմ մի տղայի ընկերակցությամբ, հետո՞:
Ով ձեր նշանա՞ծն է, թե ոչ:
Ոչ, նա իմ նշանածը չէ, նա իմ վաղեմի ընկերն է:
Ե՞րբ եք պատրաստվում լրջացնել ձեր հարաբերություններն ու ներկայացնել նրան հանրությանը:
Երբ ժամանակը գա: Երբ հասկանամ, որ համոզված եմ դրանում: Նշանադրությունն այնպիսի քայլ է, որից հետո ավելի են փոխվում հարաբերությունները: Հույսով եմ ես իմ նշանածին այլ տեսանկյունից չեմ բացահայտի ու ամուսնությունը չի ուշանա:
Հեղինակ` Արմինե Կիրակոսյան