Այն ինչ տեսա Ազատության հրապարակում այսօր ու այն ինչ լսեցի այս թեմայով մի քանի ընկերներիցս բավական հակասական էին: Իշխանություններից իհարկե կարելի է դժգոհ լինել և սատարել ընդդիմադիրներին, բայց չի կարելի չնկատել, որ հրապարակում հավաքված էր անադեկվատ ու ռազմատենչ մարդկանց կրիտիկական մի զանգված, ովքեր պարզապես մնացել էին կինոյի տակ ու որոշել էին 50 հոգով հեղափոխություն անել: Սակայն այն ինչ նրանք արեցին շարքային անկարգություն էր, որը բարեբախտաբար կանխվեց: Ու պետք չի ասել, որ նրանք սովորական ցուցարարներ էին, որովհետև նրանք բնավ էլ խաղաղություն քարոզելու չէին տրամադրված, ինչի մասին հուշում էր նրանց ձեռքի դուբինկաների առկայությունը ու պետական տարբեր շենքեր գրավելու ցանկությունը: Ցավոք լսեցի նաև մի քանի ծեծված և նույնիսկ դանակահարված ոստիկանների մասին, ինչը ինձ շատ վշտացրեց: Ամեն դեպքում ուրախ եմ, որ ոստիկանները տեղում էին և գործեցին ճիշտ ու իրավաչափ: Հուսով եմ անկարգություն հրահրողները ու ոստիկաններին վնաս տվածները ըստ արժանվույն կպատժվեն:
Այն ինչ կատարվեց շարքային անկարգություն էր, որը բարեբախտաբար կանխվեց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet