▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական նախկին գյուղապետն ու իր «Գազպրոմի» տնօրեն որդին լավ-լավ «ծառայություններ» են մառուցում Փաշինյանին

«Իշխանություն» լրատվականը գրում է, որ կայքի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ պետական համակարգում ընտրություններից առաջ գործադրվող ճնշումները նոր մակարդակի են հասել։ Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ավտոերթին եւ վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ։

Հատկապես խիստ «պլան» է դրվել Շիրակի մարզի համայնքապետերի վրա, նրանցից պահանջվել է ապահովել բազմամարդ մասնակցություն։ Առանձնապես ակտիվ է եղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, ով, ըստ նույն աղբյուրի, իր աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանի միջոցով ճնշումներ է գործադրել համայնքապետարանի աշխատակիցների վրա՝ ստիպելով մասնակցել փաշինյանական միջոցառումներին։

Ճնշումներ են գործադրվել նաեւ Շիրակի մարզի տարբեր համայնքների «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների վրա։ «Թորգոմ Սուքիասյանը, ով ղեկավարում է «Գազպրոմի» Շիրակի մարզային ստորաբաժանումը, իր ենթակայությամբ գործող Արթիկի և Ախուրյանի գրասենյակների աշխատակիցներին հրահանգել է պարտադիր կերպով մասնակցել իշխանության կազմակերպած միջոցառումներին»,-ասաց մեր զրուցակիցը։

Այս պատմության մեջ առավել ուշագրավը Արա Սուքիասյանի գործոնն է։ Նա նախկինում ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է Նոր կյանք համայնքը և համարվել է «թունդ» ՀՀԿ-ական։ Նախկին ՀՀԿ-ական համայնքապետը փաստացի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է։

Իշխանականները գոռում-գոչում են, թե նախկինները ուզում են գալ իշխանության, մինչդեռ «իրենց սրտի» նախկիններն արդեն իսկ իշխանության մեջ են, եւ աշխատում են «նախկին թալանչիների» որդեգրած սկզբունքներով։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին