▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես արեք, որ ձեր ծրագրերը հաճույքով նայենք, էլի...

Անդրեն արդեն հոգնեցնում է ու կզարմանաք՝ այս անգամ չեմ ասի. «Անդրեն հոգնեցնում է իր անիմաստ երգերով», այլ այլ բանի մասին եմ ուզում խոսել: 
Ինձ մոտ տպավորություն է, որ Անդրեն «Շանթ» հեռուստաընկերությունից մի 10 միլիոն դրամ փոխառնություն է վերցրել ու չի կարում փակվել, հիմա էլ իրենց փողի տեղ աշխատացնում են: Լուրջ.... դե տեսեք, հեսա կթվարկեմ այդ ալիքով համարյա բոլոր երաժշտական նախագծերը... 
«Հայ Սուպերսթար», Անդրեն՝ ժյուրի, «Պրեմիերա», Անդրեն՝ խմբի ղեկավար-ժյուրի, «X-factor», Անդրե՝ ուսուցիչ-ժյուրի: 
Չեմ հասկանում, էս երկրում էլ ուրիշ ժյուրի-երգիչ չկա՞: Չեմ հասկանում, վիզ են դրել Անդրեի փիառը անե՞ն: Օրինակ` մի քանի օր առաջ վերջացավ Անդրեի մասնակցությամբ «Պրեմիերա» ծրագիրը, հիմա սկսում է Անդրեի մասնակցությամբ «X-factor» ծրագիրը:
Լուրջ, էտ տղեն էլ ա է մեղկ. էլ չի հիշում` որտեղ ինչ կարծիք է ասել, խի ա ասել, ում ա ասել, ու մենք էլ ենք է մեղք, որ երաժշտական նախագիծը միացնում ես, Անդրեն դեղ նստած ա ու համարյա միշտ իր ստանդարտ կարծիքներն ա ասում: 
Մի արեք տենց, խնդրում եմ, նենց արեք, որ ձեր ծրագրերը հաճույքով նայենք, էլի: 
Շնորհակալություն:

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին