▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

Հայաստանում սով չի սպասվում, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները շատ-շատ են. ԼՀԿ պատգամավոր

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի. . .

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

Միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները․ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. քաղաքացին ահազանգում է

Երդվել է Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի առաջ

Ամենամեծ ներդրումը հայկական ֆուտբոլում

Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծել են. կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել

Վաղը արտակարգ դրությունը կերկարաձգվի

«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման. . .

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը

Վալերի Օսիպյանի պատասխանը՝ Վլադիմիր Գասպարյանին

Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդի. որտե՞ղ է քաղաքապետը հանգստանալու

Հանգստյան ուղեգրեր` համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին. Մանե Թանդիլյանը դիմել է վարչապետին

Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը

Որտեղ և ինչպես են նշել Փաշինյանները Շուշանի ծննդյան օրը

Դիանա Շատվերյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ

Մահացել է ևս 7 անձ, վարակվածների թիվն աճել է 160-ով` հասնելով 40593-ի

ՀՀ ԱԺ նախագահը լավագույն դեպքում կլիներ որևէ «ռայկոմի» կոմերիտական երրորդ քարտուղար

Ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին․․․

Խմած վարորդի բանալիները խլեք, ոստիկանություն կանչեք, ով էլ որ լինի...

Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից

Կառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել Տաշիր-Վարդաղբյուր ճանապարհահատվածից

Բաց նամակ ընկերներիս

Արդեն 47 տարի օգոստոսի 11-ը նշում ենք այս խորհրդով և սա կապված է նոր տարվա հետ․ Պարույր Հայրիկյան

Տնտեսվարողները սկսել են գիտակցաբար պահպանել հակահամաճարակային կանոնները. Գեորգի Ավետիսյան

«Ինձնից հետո եկած ոստիկանապետերը կոմպլեքսավորված մարդիկ էին». Վլադիմիր Գասպարյան

Երեւանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ

Արտակարգ դեպք` Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում. . .

Երևանում ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին 2018-ի հեղափոխության ժամանակ

«Սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է». Վլադիմիր Գասպարյան

«Փաստորեն, կին ոստիկանները եղունգներ են աճեցնում՝ ակտիվիստներին խոշտանգելու համար». Զարուհի Հովհաննիսյան

«Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. «Լիդիան Արմենիա»

Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. 2 տարիների ընթացքում. . .

Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն

Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Արսեն Թորոսյանը որպես վկա դատարան է գալու. նրան անակնկալ հարցեր են սպասվում. Դավիթ Սանասարյան

Հարթակ է, որի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույններին. Արմեն Սարգսյան

Տիգրան Ավինյանի հանձնարարականը գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների վերաբերյալ

Այս կարգավորումը չպետք է գործի ի վնաս մեր քաղաքացիների. Մարուքյանը՝ Փաշինյանին

«Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ տուգանք է կիրառվել՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում...

Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն ա ուժեղ, թե՞ Բրյուս Լին… Արամ MP3-ն՝ Ալեն Սիմոնյանին

Այո, դուք ինձ համոզեցիք, որ հիմարությունը կոնստանտ մեծություն է․ Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Ժամանակակիցը հակաէսթետիկի ու ալասերվածության էպատաժային քարոզը չէ։ Ու ավանդականը անախրոնիզմ չէ։ Իսկ քո ինքնության «ես» - ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին»։

Փաստորեն, անարխիստ Միխայիլ Բակունինի խոսքերը այսօր առավել քան արդիական են։ «Վիլյուրի» հեղափոխությունից անմիջապես հետո կառավարությանը կից բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը տեւական ժամանակ համառորեն հրաժարվում էր Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները ճանաչել բարեգործական եւ ազատել ավելացված արժեքի հարկից։ Մինչդեռ, չմոռանանք թեթեւի մեջ հիշեցնել, որ դեռ հունվար ամսին ինչ գույնի կազմակերպություն ասես ճանաչվեց բարեգործական եւ սկսեց գործել բարեգործականի արտոնություններով։
Ու էս ժամանակակից մոդեռնիստական ֆոնին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է հիմնական դասավանդման առարկայացանկից՝ անհասկանալի եւ անհոդաբաշխ տեքստով, որը եթե թարգմանենք հայերեն, կստացվի մոտավորապես էսպիսի մի բան՝ «բա լա՞վ էր, որ Ամերիկայում սեւամորթներին էին նեղում»։

Ի դեպ, ինձ խավարամտության եւ դոգմատիզմի մեջ մեղադրելու փորձ անողներին նախապես ասեմ, որ իզուր չմտնեն էդ տարածք, քանզի ձեր ծանծաղ եւ էժան մտքերն ու փաստարկները պարզապես արեւածաղկի սերմի նման կչրթեմ ու կանցնեմ առաջ։

Իսկ հիմա՝ ժամանակակիցի ու անախրոնիզմի մասին։ Իսրայելը ունի աշխարհի ամենաժամանակակից, ամենամոդեռն, գիտատեխնիկական առումով ամենահագեցած կրթական համակարգը, սակայն Իսրայելի կրթական համակարգում կրոնագիտությունն ու պատմությունը կրթական համակարգի առաջնահերթությունն են։ Անկապ ու անիմաստ երկար անուն ունեցող նախարարության կրթական գծով կուրատորին, ով փորձում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը հանելը մատուցել որպես՝ «հանրակրթության առարկայացանկի ձեւավորման նոր մոտեցում», ընդամենն իրազեկեմ, որ ինչպես բազմաթիվ առարկաներ որպես գիտակարգ մատուցվում են առանձին առարկայի տեսքով, էդպես էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կատեգորիկ չի կարելի որպես գիտակարգ միաձուլել որեւէ այլ առարկայի հետ, քանզի ուսումնասիրության առարկաները խիստ տարբեր են։
«Հայ եկեղեցու պատմություն»-ը միայն թվեր, տարեթվեր ու պատմական դեպքեր չեն, որ մի այլ առարկայի մեջ խցկենք՝ անցնի գնա։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Աստվածաշունչն է, դավանանքն է, ծիսակարգերը, տոներն ու ավանդույթների այն ամբողջ շերտերն են, ինչը մեր ինքնության, մեր գենետիկ կոդի անբաժանելի մասն է ու առանց որի մեր ինքնությունը դատապարտված է դառնալու առ ոչինչ։

Ես Քսենոֆոնտի դոգմատիզմի հետեւորդ չեմ եւ միշտ կողմ եմ, որ բացի Աստվածաշնչից, մնացյալ ամեն ինչը պարբերաբար վերանայվի եւ այո, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւս առավել ժամանանակից դասավանդման եւ նոր մոտեցումների խնդիր ունի։
Հա, չմոռանամ նաեւ մեր մի այլ ձեւի մոդեռն նախարարներին ու փոխնախարարներին հիշեցնել, որ «Հայ Եկեղեցու պատմություն»-ը, որպես ինքնուրույն առարկա նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված) եւ սույն դրույթի հետ կապված Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը խոցելի չի որակել, ինչպես փորձում է ներկայացնել մոդեռնիզմի հետեւորդ իշխանությունը, իսկ ՄԻԵԴ-ը եկեղեցու պատմության դասավանդումը դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց։

Էնպես որ՝ պատերի տակ ու տարբեր փաբերում ձեր «կռուտիտներ»-ը, թե եվրոպական կառույցների ճնշման տակ ենք անում՝ ահավոր ծիծաղելի են։ Ու եթե անգամ ընդունենք, որ ձեզ իսկապես ճնշում են, բա որ վաղն էլ ձեզ ճնշեն ու Օվերտոնի պատուհանից մեզ վրա ինչ ասես թափե՞ն։ Էս գոնե հասկանո՞ւմ եք, ինչ եք անում։ Վստահ եմ՝ որ չեք հասկանում։ Ուզում եմ հավատալ, որ պարզապես չեք հասկանում։

Այլապես, եթե հասկանալով եք անում՝ սա արդեն բոլորովին այլ հանցագործություն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին