|
«Ադրբեջանի ղեկավարն իր ընտանիքի հետ մուտք է գործում ՀՀ վարչական տարածք, զվարճանում, ծառերին է փաթաթվում, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի բարեհաճում խոսել այս խնդրի մասին, որն առնչվում է մեր ազգային անվտանգությանը, այլև զբաղված է ընդդիմադիրների ձերբակալություններով»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ի՞նչ են նշանակում Սյունիքի համայնքների ղեկավարների ապօրինի քրեական հետապնդումները, որոնք ի պատիվ մեր դատավորների անօրինական ճանաչվեցին։ Հիմա դրա ժամանա՞կն է»,-ասել է Պետրոսյանը: «Էսօր թշնամին քո հողում զվարճանում է, իսկ դու գոնե մտածես՝ ինչ հակակշիռներ ապահովես, ընկել ես ընդդիմադիրների հետևից։ Աներձագն էլ ասում է՝ լավ են անում: Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանը, և մեր երկիրը ոչ թե գլորվում է, այլ անդունդում է գտնվում։ Այսօր պետք է գնալ այն մարդու կողքին կանգնել, ով ի վիճակի է երկիրն այս վիճակից հանել։ Ես, այո՛, պատրաստ եմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին ու նրա հետ գնալ ընտրությունների»,-նշել է պատգամավորը։ |
«Այո՛, ես պատրաստ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ գնալ ընտրությունների»․ Գևորգ Պետրոսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



