Այսօր ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ 30 տարվա ընթացքում ուսուցիչներն իրենց կարծիքն արտահայտելու հարցում այնքան ազատ չեն եղել, որքան հիմա են: Վախի մթնոլորտի վերաբերյալ նախարարի հռետորական հարցին անդարադարձավ նաև ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:
«Այո, լուրջ ենք ասում: Հանձնարարեք Ձեր օգնականներին, թող ստուգեն, թե ինչպես են բազմաթիվ տնօրեններ ընդհուպ վերահսկում սոցիալական ցանցերում ուսուցիչների գրառումները և լայքերը»,- ասաց նա ու նշեց՝ իրեն դիմել են ուսուցիչներ՝ ասելով, թե վախենում են, քանի որ տնօրենը չի թողնում գրառում կատարել: