Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ է հանդես եկել:
«Ըստ որոշ գնահատականների երեկվա միջոցառումների մասնակիցների թիվն անցել է 150 հազարի սահմանը, բայց ոչ մի միջադեպ չի արձանագրվել, սա բացառիկ ցուցանիշ է:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում սիրո և համերաշխության բացառիկ մթնոլորտ է»:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ մեկնում է Արարատի մարզ, որտեղ Ժամը 17։00-ին Արտաշատի կենտրոնական հրապարակում կհանդիպի մարզի բնակիչների հետ:


