▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենի կազմակերպիչը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է, ով վախենում է, որ իր պաշտոնը հիմա կկորցնի. Արսեն Թորոսյան

«Այս ամենը կազմակերպված է  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ստացել է նախկին իշխանությունությունից որպես ժառանգություն կամ նվեր: Հիմա էլ վախենում էմ, որ կկորցնի»,-այս մասին  ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ մինչ այդ չի անդրադարձել տվյալ թեմային, քանի որ չի ցանկացել  իջնել այդ մակարդակին, բայց իրադարձությունները ստիպում են խոսել դրանց մասին:

Արսեն Թորոսյանը նաև լրագրողներից ներողություն խնդրեց՝ այսօրվա չկայացած ասուլիսի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ այսօր Արսեն Թորոսյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որպեսզիներկայացներ նախարարության աշխատանքները և պատասխաներ լրագրողների հարցերինՍակայն ասուլիսը տապալվեցիսկ պատճառը՝ մանկական ուռուցքաբան,արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ ԳևորգԹամամյանն էրում հետ բանավիճելուց հետո նախարարը լքեց իր ասուլիսը:   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին