▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ապուշությունը մեր վզին փաթաթելով` ազդարարում են, թե մարդիկ գոհ են ԱՊՊԱ-յից

 

Ամեն տարի դեկտեմբերին, երբ կնքում եմ ԱՊՊԱ պայմանագրեր մեքենաներիս համար, հիշում եմ այդ օրենսդրական պահանջը շարադրողին ոչ այնքան բարի խոսքերով: Լավ որ չոր գլխի ուղեղով է անցել, որ մարդը, ունենալով 3 մեքենա, պետք է 3 ԱՊՊԱ պայմանագիր կնքի: Հո այդ մեքենաները միաժամանակ չի վարելու: Յուրաքանչյուր վարորդի վարելու ռիսկն է պետք ապահովագրել, ոչ թե ֆերիումը: Ստացվում է, որ ես լինելով վարորդ, ապահովագրելով երեք մեքենա, հանկարծ մեկ անգամ վարեմ ընկերոջս մեքենան չեմ ունենում «տվյալ պահի վարման համար» ապահովագրություն, որովհետև իմ անունը նախապես ընկերս չի մցրել իր մեքենայի ԱՊՊԱ պայմանագրի մեջ: 
Բացի սա, ի՞նչ կապ ունի վարելու ռիսկի գնահատումը մեքենայի շարժիչի հզորության հետ: Նորագույն հզոր շարժիչներով մեքենաներ կան, որոնք առջևից ընդհանրապես չեն վթարվում, «մեռյալ զոնաներն» են հսկում, ու ընդհանրապես այնպիսի նախազգուշացնող ու անվտանգության համակարգեր ունեն, որ անընդհատ վթարների մեջ հայտնվող 2107-երն ու փոքր ձիաուժերով այլ «սովետական» մեքենաները այդ մեքենաներին «պապա» պիտի ասեն: Միթե 412 Մոսկվիչով վթարի ենթարկվելու ռիսկը կարելի է համեմատել նորագույն Վոլվոյի հետ: Ի՞նչ կապ ունի այստեղ ձիաուժը: Լավ, ի՞նչու մեր երկրում տրամաբանությունը շատ դեպքերում չի աշխատում: Ո՞նց են կարողանում անհատական շահը գերադասելով իրենց ցանկալի օրինագծերը սղղացնել տրամաբանության կողքով: 
Ու դեռ այս ապուշությունը մեր վզին փաթաթելով, առիթն ու անառիթ ազդարարում են, թե մարդիկ գոհ են ԱՊՊԱ համակարգի ներդրումից: Ինչպես տատս էր ասում, «Հողերս էդ անտրամաբանական օրենսդրության հեղինակների գլխին»: 
Հիմա գնամ մեքենաներս ԱՊՊԱ-յացնեմ:

Ամեն տարի դեկտեմբերին, երբ կնքում եմ ԱՊՊԱ պայմանագրեր մեքենաներիս համար, հիշում եմ այդ օրենսդրական պահանջը շարադրողին ոչ այնքան բարի խոսքերով: Լավ որ չոր գլխի ուղեղով է անցել, որ մարդը, ունենալով 3 մեքենա, պետք է 3 ԱՊՊԱ պայմանագիր կնքի: Հո այդ մեքենաները միաժամանակ չի վարելու: Յուրաքանչյուր վարորդի վարելու ռիսկն է պետք ապահովագրել, ոչ թե ֆերիումը:

Ստացվում է, որ ես լինելով վարորդ, ապահովագրելով երեք մեքենա, հանկարծ մեկ անգամ վարեմ ընկերոջս մեքենան չեմ ունենում «տվյալ պահի վարման համար» ապահովագրություն, որովհետև իմ անունը նախապես ընկերս չի մցրել իր մեքենայի ԱՊՊԱ պայմանագրի մեջ: Բացի սա, ի՞նչ կապ ունի վարելու ռիսկի գնահատումը մեքենայի շարժիչի հզորության հետ:

Նորագույն հզոր շարժիչներով մեքենաներ կան, որոնք առջևից ընդհանրապես չեն վթարվում, «մեռյալ զոնաներն» են հսկում, ու ընդհանրապես այնպիսի նախազգուշացնող ու անվտանգության համակարգեր ունեն, որ անընդհատ վթարների մեջ հայտնվող 2107-երն ու փոքր ձիաուժերով այլ «սովետական» մեքենաները այդ մեքենաներին «պապա» պիտի ասեն: Միթե 412 Մոսկվիչով վթարի ենթարկվելու ռիսկը կարելի է համեմատել նորագույն Վոլվոյի հետ: Ի՞նչ կապ ունի այստեղ ձիաուժը: Լավ, ի՞նչու մեր երկրում տրամաբանությունը շատ դեպքերում չի աշխատում: Ո՞նց են կարողանում անհատական շահը գերադասելով իրենց ցանկալի օրինագծերը սղղացնել տրամաբանության կողքով: Ու դեռ այս ապուշությունը մեր վզին փաթաթելով, առիթն ու անառիթ ազդարարում են, թե մարդիկ գոհ են ԱՊՊԱ համակարգի ներդրումից: Ինչպես տատս էր ասում, «Հողերս էդ անտրամաբանական օրենսդրության հեղինակների գլխին»: Հիմա գնամ մեքենաներս ԱՊՊԱ-յացնեմ:

Արամ Աշուղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին