▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ընթացքում տանը մնալը արձակուրդ չէ. նախարարը համազգային ծնողական ժողով անցկացրեց

 

Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անհատներ, ինչ-որ կազմակերպություններ ծառայություններ են վճարովի առաջարկում: Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հետեւեք այն  հղումներին, որոնք կան իմ նշած կայքում եւ եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում եմ, դիմեք մեզ, մենք այդ հարթակների մասին տեղեկատվությունը կտեղադրենք մեր կայքում եւ այնտեղից կօգտվեք»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում տանը մնալը արձակուրդ չէ երեխաների համար. «Դրա համար պետք չէ էքսկուրսիաներ տանել, հետեւեք, որ բակերում ձեր երեխաները խմբերով չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի, ձեր ուսուցիչների հետ, որ դասապրոցեսը հեռավար վարման տարբեր միջոցներով տեղի ունենա»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք նաեւ համագործակցում են Հանրային հեռուստաընկերության հետ եւ դասերը դուր են եկել ոչ միայն երեխաներին այլ նաեւ մեծահասակներին, ինչը կնպաստի կրթական ցենզի բարձրացմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին