▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս երգերի պահանջը մայրերը շատ ունեն. Արփին ներկայացրել է «Օրորերգ» ձայնասկավառակը

Մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրը երկրպագուների դատին հանձնեց «Օրորերգ» սկավառակը, որում ներառված են հայտնի և անհայտ օրորոցայիններ՝ յուրահատուկ մեկնաբանությամբ։

Ձայնասկավառակում մոտ 14 երգ է ընդգրկված, բայց կան երգեր, որոնք եղել են երգչուհու նախորդ՝ «Գանձեր» ձայնասկավառակում։ Այստեղ պարզապես նոր շունչ են հաղորդել, քանի որ այդ երգերը նախապատմություն ունեն:

Երգչուհին ձայնասկավառակը ստեղծել է գործընկերների աջակցությամբ։  Զգալի աշխատանք են կատարել Դեր- Հովան, «Գաթա» բենդից Գարիկ Առաքելյանը։ Ձայնասկավառակի դիզայնը մանրանկարչության տեսքով է, որի հեղինակն Արմեն Վահանյանն է:

«Ամեն դետալ մտածված է»,-ասում է երգչուհին։ «Չենք ցանկացել, որ ձայնասկավառակի վրա պատկերված լինի միայն մայրիկը՝ երեխային գրկած,այլ հայրիկը նույնպես լինի։ Այսինքն՝ ընտանիքի դերն ենք կարևորել։ Ու այն կարծիքը ,որ օրորերգեր միայն կարող են երգել մայրիկները,մենք փորձել ենք կոտրել,քանի որ հայրիկն էլ կարող է լավ երգել»,–ասում է Արփին։ Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով՝ երգչուհին զուգերգ է ձայնագրել Վիգեն Հովսեփյանի հետ։

Արփին պատմեցոր երբ ծնվել է առաջնեկը, քնեցնելուց միշտ միացնում էր դասական երաժշտություն։ «Բայց անընդհատ փնտրուքների մեջ էի: Փնտրում էի օրորոցային երգեր, որոնք կատարված չլինեին օպերային վոկալով: Այդ միտքը հանգիստ չէր տալիս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում էի, որ այդ բացը պետք է լրացնեմ․․․ Հետո արդեն ծնվեց երկրորդ բալիկս: Ժամանակն անցնում էր, և այդ միտքը միևնույն է ինձ հանգիստ չէր տալիս: Ու ահա առաջարկ ստացա Բոստոնում գործող «Ամարաս» կազմակերպությունից. նրանք ցանկանում էին թողարկել օրորոցային երգերի ձայնասկավառակ՝ իմ կատարմամբ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին