Կարդալ առանց մտածելու անիմաստ է, ժամանակի վատնում է։ Իմանալ առանց հասկանալու անիմաստ է, ավելորդ է։
Հասկանալ առանց գործելու նույնպես պետք չէ, անիմաստ ու ավելարդ բեռ է այդ հասկանալը։ Է, ինչու՞ ենք զարմանում, որ մարդիկ ինչ-որ բաներ չեն հասկանում․ չեն հասկանում, քանի որ պատրաստ չեն գործելու ըստ հասկացածի։ Հասկանալը դառնում է ավելորդություն։
Հասկանալու ճգնաժամը բխում է ոչ թե ինտելեկտի պակասից, այլ գործելու վճռականության պակասից։