▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մի երգչուհին իր ռուսերենի իմացությամբ «գերազանցել է» Սոնա Շահգելդյանին

MediaMall.am, գրելով, որ երգիչ-երգչուհիների՝ օտար լեզուներ չտիրապետելու մասին համացանցում բազմիցս գրվել է ու նշելով, որ երկարատև, բուռն քննարկման արժանացավ Յուրմալայում լրագրողի հետ հարցազրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանի ռուսերեն իմացության մակարդակն, անդրադարձել է  երգչուհի Օլգա Այվազյանի մի գրառմանը: Մարդը, չգիտես ինչու, որոշել է իր հոգու ներաշխարհը ֆեյսբուքում բացել ռուսերենով, սակայն ռուսաց լեզվին մակերեսային ծանոթություն իսկ ունեցող ցանկացած մարդու մտահորիզոնը ջարդուփշուր է լինում, երբ ներխուժում է Օլգա Այվազյանի ռուսաֆիկացված ներաշխարհը: Մայրենի լեզվով արտահայտվելու փոխարեն երգչուհին գերադասել է արտահայտվել այնպիսի լղոզված ու անգրագետ ռուսերենով, որ ակամա երանի ես տալիս Սոնա Շահգելդյանի «ոսկեղենիկ» ռուսերենին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին