▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նախագիծը ես այս փուլում համարում եմ անբարոյական. Նաիրա Զոհրաբյանը՝ պատգամավորի գումարը 5 անգամ բարձրացնելու մասին

Այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԱԺ օրակարգում ներառված նխագծին, որով պտգամավորների ծախսերին ուղղված 50 հազարական դրակները դառնում են 250 հազարական դրամ, ասել է․

«Այս նախագիծը ես համարում եմ այս փուլում անբարոյական նախագիծ: Համեմատություն կատարել այլ երկրների պատգամավորների աշխատավարձի հետ ու ասել, որ մեր աշխատավարձը բարձր է, դա, իհարկե, այդպես չէ:  Ես գտնում եմ, որ այո, պատգամավորները և նրանք, ում վրա դրված է պետության կառավարման դերը, պիտի ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա այդ փուլը չէ, հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ինձ համար ամենազավեշտալին հիմնավորումն էր, այսինքն պատգամավորական ծախսերի համար նախատեսված 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ, որպեսզի պատգամավորը կարողանա գնալ եւ հանդիպել իր ընտրողի հետ: Հիմա ես ձեզ խորհուրդ եմ տալիս իջնել կադրերի բաժին և հարցնել, ամենաշատը քանի պատգամավորի է նամակ ուղարկում քաղաքացին, ում է դիմում քաղաքացին և կտեսնեք, որ այդ եռյակի մեջ ես կլինեմ առաջիններից մեկը: Ինձ որևէ լրավճար պետք չի եղել մեր հայրենակիցների հետ հանդիպելու համար»,- ասել է պատգամավորը:

Զոհրաբյամնի խոսքով՝ ինքը երեկ եղել է Արմավիրում, հանդիպել է ռազմագերիների ծնողների հետ և համաձայնել է այդ ծնողների հետ մեկնել Իրան, քանի որ նրանք մտածում են, որ իրենց որդիները անցել են Սահմանը:

«Դրա համար ինձ որևէ պատգամավորական լրավճար պետք չի, ավելին՝ կարծում եմ, այդ օրերին ես պատգամավոր չեմ լինի, բայց իմ կազմակերպությամբ, որն արդեն գրանցված է կշարունակեմ իմ հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեությունը: Այնպես որ, կարծում եմ, որ խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, քանի որ պատգամավորը պարտավոր է, դա պատգամավորի իմպերատիվ պարտականությունն է հանդիպել ընտրողների ու քաղաքացիների հետ և դրա համար պատգամավորները ստանում են աշխատավարձ»,- նշել է Զոհրաբյանը:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին