▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նախագիծն ինձ շատ հիշեցնում է հայտնի անեկդոտը․․․Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ պետական մրցանակների մասին» օրինագիծը։ Գործադիրն առաջարկում է սահմանել ՀՀ պետական 10 մրցանակ՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ:

Մրցանակիրներին որոշելու է 9 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը, պետական մրցանակները շնորհելու է ՀՀ վարչապետը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ նախագծին ձեռնպահ են քվեարկելու։

«Այս նախագիծը հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ կոճակը կա, մնաց վերարկուն։ Մենք գտնում ենք, որ ամբողջ հայեցակարգը վերանայման խնդիր ունի, պետական մրցանակներ տրվող հանձնաժողովներին, որովհետև տարիներ շարունակ այս հանձնաժողովները ծառայել են բացառապես այլ նպատակի, տարիներ շարունակ արժեզրկվել է պետության կարևորագույն մրցանակաները՝ ծառայեցնելով քաղաքական շահերին։ Մեզ համար կարևոր չէ՝ ով է հանձնելու մրցանակը՝ նախագահը, թե վարչապետը, մեզ համար կարևոր է սկզբունքային հայեցակարգային փոփոխությունները, ընդունելի չէ, որ նախարարը միանձնյա պիտի որոշի հանձնաժողովի կազմը։ Այս պահին ձեռնպահ կքվեարկենք, առաջինից երկրորդ ընթերցում մենք առաջարկություններ կանենք հանձնաժողովի կազմի, որից հետո կորոշենք մեր քվերակության կերպը»,- նշել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին