▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս օգնությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը. Փաշինյան

 


Գործադիրն ընդունել է «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին» որոշում: Շտապ օգնության 10 ռեանիմոբիլ` օժանդակ սարքավորումներով հանդերձ, կամրացվի ՀՀ առողջապահության նախարարությանը` հետագայում ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով:

ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության համաչափ զարգացման նպատակով հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությունը կապահովվի տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց տրանսպորտային միջոցներով:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ այսպիսի կարևոր և անհրաժեշտ աջակցության համար.

«Կարծում եմ՝ այս օգնությունը, այսպիսի աջակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը: Համոզված եմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մակարդակը և նաև առևտրատնտեսական հարաբերություններըն առաջիկայում էականորեն կզարգանան»: Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին