▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս օրերին օգտագործվել են հայկակական արտադրության հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն

Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։ Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

«Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար»,- գրել է Արշակյան եւ նշել, որ այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին