▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս որոշումն ինձ համար սպասելի էր․ Լևոն Քոչարյան

«Այս որոշումն ինձ համար սպասելի էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանից այլ որոշում սպասելը միամտություն է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, դատական վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ իրենց ընտանիքի աներևակայելի կարողության մասին ասեկոսեները իրականությանը չեն համապատասխանում:

 «Ժամանակին չէինք արձագանքում, քանի որ չէինք կարծում, որ նման բանը կարող է իշխել մտքերին: Օրինակ՝ ընտանիքին վերագրվող պղնձամոլիբդենային գործարանը»,- նշեց Լեւոն Քոչարյանը:

/filemanager/uploads/2019/09/week-2/Robert_Qocharyan.jpg

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասությանը՝ դատավոր Աննա Դաիբեկյանի նախագահությամբ, մերժեց  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը։

Կարդացեք նաև՝Լևոն Քոչարյանը՝ խոսելով իր ընտանիքի շուրջ կեղծիքի մասին, հղում արեց սկանդալային հոդվածին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին