Արդեն տեղեկացրել ենք, որ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մերժմանն՝ լրագրողներին ասել է. «Ինձ համար սպասելի էր։ Դատավոր Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է։ Հերթական ապօրինի որոշումը»:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի կարողության մասին առասպելներին, Լևոն Քոչարյանն ասաց․ «Ժամանակին չենք արձագանքել, որովհետև չենք մտածել, որ նման կարգի սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ։ Հիմա, փաստորեն, տեսնում ենք, որ էդ ամենն արմատացել է, իր կեղտոտ գործն արել է»։
Լևոն Քոչարյանը հղում արեց հայտնի հոդվածին, թե ինչպես տարիներ շարունակ իր ընտանիքի անվան հետ կապվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար այժմ էլ այլ սեփականատերերի անուններ է նշվում։
Կարդացեք նաև՝ Այս որոշումն ինձ համար սպասելի էր․ Լևոն Քոչարյան