▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա

Ֆրանսիայի հայաշատ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն հասել է Լաչինի միջանցքի մոտ ու այնտեղից աշխարհին պատմել  է, թե ինչ է կատարվում արցախահայության հետ: Վերջում հորդորել է տարածել  տեսանյութը՝ ընգծելով, որ Արցախի հայերը լռության ներքո զոհվելու վտանգի տակ են...

Նշենք, որ երեկ, մարտի 29-ին Սյունիքի ամենանշանավոր պատմական հոգևոր-մշակութային-գիտակրթական կենտրոնում՝ Տաթևի վանական համալրիրում կնքվել է համագործակցության  համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։

Այն ստորագրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՕՌԱ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։

Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության  հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։

Իր ելույթում, Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մասնավորապես ասել է․ «Ես աստիճանաբար ճանաչել ու սիրել եմ Հայաստանը ու գիտեմ, թե ինչ պատմական ու խորհրդանշական արժեք ունի այստեղ գտնվելը։

Իսկ ինչո՞ւ են մենք այսօր այստեղ․ Հայաստանի ամբողջականության համար պայքարը մեծապես հենց այստեղ է որոշվելու՝ Սյունիքում, նախևառաջ,  որովհետև դուք միշտ կրել եք հայ դիմադրության ոգին, Սյունիքը երբեք չի ընկրկել։ Ես, որ գալիս եմ լեռնային երկրից, շատ զգայուն եմ այնպիսի անհատների հանդեպ, ինչպիսիք են Դավիթ Բեկն ու  Գարեգին Նժդեհը։

Ուստի, որպեսզի  Հայաստանը հաջողության հասնի, պետք է Սյունիքը զարգանա և ուժեղ լինի։ Դուք եք մեծ ճանապարհների այն խաչմերուկը, որը կարող է լինել նաև Հայաստանի պաշտպանությունը․ այսպիսով, մեր նպատակն է հզորացնել  այս մարզը՝ համատեղ ծրագրերի ու համագործակցության միջոցով։

․․․ Այս պահից սկսած՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ճակատագրերը համատեղված են, դա նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա»։

Նշենք, որ Ֆրանսիայի 70 000 կմ քառակուսի տարածքով ՕՌԱ շրջանն ունի 8 մլն բնակչություն և համարվում է երկրի տնտեսության առաջատարը․ կենտրոնը Լիոնն  է։ 

Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ 44-օրյա պատերազմից ի վեր,   դրդել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանին և նրա նախագահ Լորան Վոքիեին Հայաստանի հետ համագործակցությունը դնել ՕՌԱ շրջանի միջազգային քաղաքականության առանցքում։

Հիշեցնենք, որ դեռևս 2022թ․  հոկտեմբերին պարոն Վոքիեի նախաձեռնությամբ, իբրև  ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի  արձագանք՝ Ֆրանսիայում իր և Սյունիքի մարզպետի կողմից Սյունիքի ու ՕՌԱ շրջանների միջև գործընկերության հաստատման մտադրության մասին փաստաթուղթ ստորագրվեց։  Այն ժամանակ ՕՌԱ-ի շրջանային խորհուրդն  ընդունեց  «Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը Հայաստանի կողքին է»  խորագրով գործողությունների ծրագիր,  որի շրջանակներում հայտարարվեց Սյունիքի մարզին 300 000 եվրո գումար տրամադրելու մասին՝ հակամարտության հետևանքների հաղթահարման նպատակով։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին