▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«…Այս սկզբունքով է Սեյրան Օհանյանը դաստիարակել իր զավակներին». Ռուզաննա Խաչատրյան

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.  

«Հայրենիքը սկսվում է սահմանին կանգնած զինվորի խրամատից…

Այս սկզբունքով է Սեյրան Օհանյանը դաստիարակել իր զավակներին, և դրա վառ օրինակը այն էր, որ մեր ամենափոքր որդին՝ Մուշեղը, առաջին անգամ սահմանը «ճանաչել» է ինը ամսական հասակում՝ 2006 թ.-ի դեկտեմբերի 31-ին, երբ հայրը, լինելով Արցախի պաշտպանության բանակի նախարար և հրամանատար, ավանդույթ դարձած իր անխախտ սովորույթի համաձայն, իր ավագ որդիների՝ Արթուրի և Գարիկի հետ, Մուշեղին գրկած, այցելեց առաջնագիծ՝ սահմանին կանգնած զինվորի Նոր տարին շնորհավորելու:

…Այսօր Արցախը նշում է պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը:

– Շնորհավո’ր հայոց մայիսյան հաղթանակների եռատոնը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին